11  10  2018

8 միֆ հարբուխի և մրսածության մասին

8 միֆ հարբուխի և մրսածության մասին

Փորձագետները ներկայացրել են ուշադրության արժանի 8 միֆեր հարբուխի և մրսածության մասին։ Տարածված միֆերը ներակայացրել է CBS News-ը։

Բժիշկների խոսքով՝ շատ մարդիկ խորությամբ չեն ընկալում միֆերի հորինված լինելու փաստը, ինչը կարող է ազդել ինչպես նրանց բուժման, այնպես էլ վարակման վրա։ Դրանով պայմանավորված էլ կազմվել է այս հիվանդությունների մասին միֆերի ցանկը։

  • Հարբուխը մրսածություն է․ Որոշ հիվանդներ ուշադրություն չեն դարձնում ախտորոշման տվյալների կոնկրետության վրա, սակայն իրականում հարբուխն ավելի բարձ հիվանդություն է, քան մրսածությունը։
  • Հարբուխի դեմ պատվաստումը կարող է հանգեցնել հիվանդության․ Իրականում սա միֆ է, պատվաստանյութի մեջ հարուցիչ չի լինում, ուստի վարակումն անհնար է։
  • Պետք չէ ամեն տարի պատվաստել․ Հարբուխի դեմ ամենամյա պատվաստումն անհրաժեշտ է։ Մարդկային օրգանիզմի դիմադրողականությունը ժամանակի ընթացքում ընկնում է։
  • Վիտամինների ուժեղացված ընդունումը կարող է կանխել վարակումը․ Իրականում գիտական ապացույցներ չկան, որ օգտակար նյութերը կարող են կանխել հարբուխը կամ մրսածությունը։
  • Մարզվելիս ինտենսիվ քրտնարտադրությունն օգնում է առողջանալ․ Եթե խոսքը սովորական մրսածության մասին է, ապա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգնել, սակայն հազի և լուրջ հիվանդության դեպքում այն կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ։
  • Սրսկվելիս հնարավոր է հարբուխով վարակվել, դրա համար չարժե այն անել․ Բժիշկները վարակումը չեն բացառում, եթե այլ խթանիչներ կան, սակայն ամեն դեպքում դա ավելի լավ է, քան պատվաստում չանելն ընդհանրապես։
  • Ցուրտ եղանակին առանց վերարկուի դրսում լինելը կարող է հարբուխի պատճառ դառնալ․ Իրականում ցուրտ եղանակին դրսում լինելն ուղիղ ազդեցություն չունի հիվանդանալու վրա։ Պետք է վարակի հարուցիչ լինի։
  • Երիտասարդ տարիքում լավ առողջություն ունենալով՝ հիվանդության համար անհանգստանալու հարկ չկա․ Հարբուխով կարող է վարակվել ցանկացած մարդ ցանկացած տարիքում, և այն կարող է ծանր հիվանդության հանգեցնել։
Врачи не исключают возможности заражения даже при сделанной прививке, что происходит в том случае, если циркулирует другой штамм, не включенный в вакцину в прошлом году. По словам экспертов, в любом случае это лучше, чем не делать ничего. Кроме того, исследования показывают, что люди, которые заболевают гриппом, испытывают менее тяжелые симптомы, если они были вакцинированы.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ