24  05  2018

Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը. Առողջապահության նախարար



ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ղեկավարած ոլորտի խնդիրներին:

Նախարարն ադնդրադարձավ դեղերի ոլորտին, և նշեց, որ աշխատանքներ են տարվում դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով:

Բուժաշխատողների մասնագետների աշխատավարձերի բարձրացման մասին ասաց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: «Այն, ինչ հիմա կասեմ, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին հանգելու ենք: Դա կլինի 1-2 ամսվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ ենք սկսել, երբ հետ բերված գումարը ունենանք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարն անդրադարձավ նաև ծխելու կանխարգելման օրինագծին և այլ հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ