23  05  2018

Առողջապահության նախարարը՝ ընդդեմ նախորդի

Առողջապահության նախարարը՝ ընդդեմ նախորդի

Առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի դեղատոմսերով դուրս գրումը։

Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարար Արսեն Թորոսյանը, հետաձգումը չի տարածվելու անտիբիոտիկների վրա։

Նախարարն ասաց, որ մյուս դեղերի մասով լայն քննարկումներ կանեն, որոնք կհանգեցնեն բոլորին ընդունելի արդյունքի:

Նախարարը նաև նշեց, որ կլինիկական մասով էլեկտրոնային առողջապահության ներդրումը կհետաձգվի: «Այն, որ հունիսի 1-ից պետք է բոլոր պացիենտների տվյալները ներգրավեին համակարգ, հետաձգվում է։ Նախ դա լոգիստիկ առումով ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, բացի այդ ունեինք օրենսդրական բաց»»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նախարարն ասաց.

«Ես մինչ այստեղ գալը գիտեի, որ եղել են որոշակի անարդյունավետ բաշխումներ, բայց ինձ համար անակնկալ եղավ։ Պարզվեց, որ մեր ոչ այնքան հարուստ բյուջեն բավական հարուստ հատկացումներ է արել մի ծառայության համար, որը լավ կլիներ, որ մեզ թույլ տայինք, բայց այս պայմաններում այնքան էլ ճիշտ չէ, երբ կարիք ունենք ավելի կարևոր ծախսերի։

Պետբյուջեով մենք ունենք առողջարանային բուժում որոշակի խմբերի համար, և դրանք փոքր թվեր չեն։ Դուրս եմ բերել մոտ կես միլիարդ դրամի չափով առողջարանային ծախսեր, որոնց մի մասը արդեն բաշխված եւ վճարված է։

Ամենայն հավանականությամբ, կկրճատենք և կբաշխեն այդ գումարը ավելի կյանք փրկող ծառայությունների վրա։ Ցանկալի կլիներ միջոցներ հատկացնեինք թե կյանք փրկող, թե առողջարանային բուժմանը, բայց ցավոք այս պահին չենք կարող։ Մենք այսօր պիտի որոշումներ ընդունենք գերակայությունների մասով։ Պետք է վերադարձվի բյուջե»,- ասել է նախարարը։

Նախարարն ասաց, որ հետևողական է լինելու նախարարությւան և նախարարության ենթակա կառույցներում թափուր հաստիքները համալրվեն օրենքի տառին համապատասխան, ոչ ծանոթ-բարեկամ սկզբունքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ