15  01  2018

Սուր շնչառական վարակների թիվն աճել է, բայց համաճարակ չկա. ԱՆ ներկայացուցիչ

Սուր շնչառական վարակների թիվն աճել է, բայց համաճարակ չկա. ԱՆ ներկայացուցիչ

Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում գրիպով և ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, որոնց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Այն, որ հիվանդ երեխաների տոկոսն այդքան է, չի նշանակում, թե մեծերը չեն հիվանդանում, պարզապես նրանք բուժում են ստանում տնային պայմաններում:

Գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունը վերջին շաբաթներին թեև աճել է, սակայն, ըստ Ասոյանի, չենք կարող խոսել համաճարակի մասին: Նախորդ տարիներին հիվանդացությունը ավելի բարձր է եղել, քան այս տարի:

Հայաստանում տարածված են А և В տեսակի գրիպի վիրուսները:

Արա Ասոյանն ասաց, որ բանակում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում՝ գրիպով հիվանդ զինվոր չունենք:  Զինվորներին պատվաստել են գրիպի դեմ, ինչը 100 տոկոսանոց արդյունք է տվել:

Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ 110 000 դոզա պատվաստանյութ է ստացել,  և բոլոր թիրախային խմբերը պատվաստվել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ