13  01  2018

ՔԿՀ-ներում հիվանդացության դեպքերը շատացել են

ՔԿՀ-ներում հիվանդացության դեպքերը շատացել են

2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. - 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: 

ԱՆ քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. - 488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. - 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. - 99) վիրահատվել է: Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ