13  01  2018

Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ

Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ

Օրական մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է։ Նվազել են ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապօգնության կանչերը: Դիմելիության աճ է գրանցվել միայն մարզային հիվանդանոցներում։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկայում հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 650 հիվանդ, որոնց մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են:

Առողջապահության նախարարության մասնագետներն այցելում են բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանում ստացիոնարների ծանրաբեռնվածությանը, գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների կլինիկական վիճակին և քննարկում բուժման կազմակերպական հարցեր։

Նշենք, որ 2017-2018թթ. գրիպի սեզոնին ընդառաջ նախարարության մասնագետները կրթվել են բռնկումների վարման և տեղայնացման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ։ Համաճարակաբանների համար կազմակերպված տարեկան աշխատաժողովում ներկայացվել են սեզոնի առանձնահատկությունները։

Վերակենդանացման բաժանմունքների մասնագետների համար կազմակերված սեմինար-դասընթացին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ։ Այն համապատասխանեցվել է նախարարի հրամանով հաստատված բուժման ուղեցույցներին։

2017-2018թթ. գրիպի սեզոնի դիմակայմանը վերաբերող նախարարի հրամանով հաստատված կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումներն իրականացվում են։

Բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովվել են հակավիրուսային դեղով։ Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկական կազմակերպություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ