09  01  2018

Տոներին «Շտապ բուժօգնությունը» ստացել է 6582 կանչ

Տոներին «Շտապ բուժօգնությունը» ստացել է 6582 կանչ

2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018-ի հունվարի 7-ը Երևանի շտապ օգնությունը 6582 կանչ է ստացել, որը 466-ով ավելի է անցյալ տարվանից: Այս մասին հունվարի 9-ին լրագրողներին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նա խոսքով՝  1208 հիվանդներ հոսպիտալացվել են , ինչը 18-ով քիչ է, քան 2016-ին: Տոնական օրերին գրանցվել է նաև 638 մանկական կանչ և 189 հոսպիտալացում:

Տոնական օրերին կանչերի հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն էին, բարձր ջերմությամբ ուղեկցվող մրսածության հիվանդությունները, վնասվածքները: Եղել է նաև թունավորման 8 դեպք, որից 4-ը ալկոհոլային խմիչքների չարաշահման պատճառով:

Սովորական օրերին շտապ օգնությունը օրական մոտ 650 կանչ է ստանում, իսկ տոնական օրերին՝ 820-840: Հունվարի 8-ից կանչերի թիվը սկսել է նվազել. երեկ եղել է 720 կանչ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ