16  12  2017

Երևանցիները մինչ Ամանոր կարող են իմանալ իրենց առողջական խնդիրների մասին

Երևանցիները մինչ Ամանոր կարող են իմանալ իրենց առողջական խնդիրների մասին

Դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.

19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա  -  ժամը՝ 11:00-15:00

20.12.17թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00

21.12.17թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00

22.12.17թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00

25.12.17թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00

26.12.17թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00

Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ