25  11  2017

Ապահովագրությունը համակարգի ապագան է, բայց սխալվելու իրավունք չունենք. ԱԺ պատգամավոր



Բարեփոխումներ են այսօր իրականացվում բժշկական համակարգում: Ապահովագրությունը համակարգի ապագան է: Բայց մենք պետք է միջազգային փորձը լավ ուսումնասիրենք, որովհետև սխալվելու իրավունք չունենք: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջեմմա Բաղդասարյանը: Նրա խոսքով, դժվար է ասել, թե երբ կներդրվի ապահովագրությունը: Այսօրվա բարեփոխումները միտված են առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների զարգացմանը, և ապահովագրությունն առաջին հերթին նրանց է վերաբերելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ