06  10  2017

Սկզբում պատվաստում կստանան նախարարության ղեկավար անձնակազմի դուստրերը և թոռները. Առողջապահության նախարար



ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հոկտեմբերի 6-ին ասուլիսի էր հրավիրել՝ ներկայացնելու 2017թ. առաջին 9 ամիսներին կատարած աշխատանքները:

Ներկայացնում ենք Առողջապահության նախարարի հաշվետվությունից որոշ մտքեր.

Հակածխախոտային ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում:

Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, սա մեր հիմնական նպատակն է:

Ծխելը Հայաստանում պետք է ոչ մոդայիկ դառնա:

Եթե մինչ օրս մեկ հինգերորդն էր ուղղվում առողջապահության կանխարգելմանը, ապա մենք մտածում ենք այդ գումարը ավելացնենք ապահովագրությանն անցնելուց հետո:

Մեր հիվանդանոցներում, առավելապես մարզերում, բժիշկները ազատ են: Մեր խնդիրը բժիշկների զբաղվածության ապահովումն է:

3-4 տարվա ընթացքում Հայաստանը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ և ավելի երկարատև կյանքի տևողություն:

Ընտանեկան բժիշկների ինստիտուտը կայացել է այնքանով, ինչքանով կայացել է, բայց միշտ լավացնելու տեղ կա:

Շտապ բժշկական օգնության որոշ ծառայություններ գուցե դառնան վճարովի: Դա քննարկման փուլում է:

Որոշվել է, որ նախարարության ղեկավար անձնակազմի դուստրերը և թոռները սկզբում կստանան պատվաստումներ, հետո նոր մյուսները:

Գիտեմ, որ պոլիկլինիկաները կարիք ունեն վերանորոգումների և տեխնիկական վերազինումների: Դա մեզ հայտնի է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ