05  10  2017

Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել

Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել

Վերջին շրջանում դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել, բայց իրավիճակը վերահսկելի է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը լրագրողներին ասաց, որ այս վարակը գրիպ չէ, ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ: «Այն, ինչ մենք այսօր ունենք, դա ուղղակի սուր շնչառական վիրուս է»,- ասաց Արա Ասոյանը:

Սուր շնչառական հիվանդությունների աճի հիմնական պատճառը ջերմաստիճանի կտրուկ իջեցումն է:

«Հիվանդության նախանշաններն են` հազ, կոկորդի ցավ, նաև ջերմություն: Կուզեի հորդորել բոլոր մայրիկներին, որ իրենց հիվանդ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկեն, քանի որ հենց մանկապարտեզներն ու դպրոցներն են հիմնականում հիվանդության տարածողը: Կարծում եմ` իրավիճակը մի փոքր կմեղմվի հոկտեմբերի 23-ից, քանի որ կսկսվեն դպրոցական արձակուրդները»,- ասաց Ասոյանը:

Գլխավոր ինֆեկցիոնիստը բոլոր քաղաքացիներին հորդորում է երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա, այլապես կբարդանա: Այժմ տարածված սուր շնչառական վիրուսն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող է և դժվար է խուսափել դրանից:  

Ըստ նրա՝ այս շրջանում տարածված հիվանդություններից հատկապես զգույշ պետք է լինեն երեխաները, տարեցները և խրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի ծանր են տանում հիվանդությունները:

Գլխավոր ինֆեկցիոնիստը նաև ասաց, որ հիվանդությունը տարածվում է օդակաթլային տարբերակով, և ապաքինվելու համար 3-4 օր է պահանջվելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ