20  09  2017

Գորիսում աշակերտների մոտ սկսված աղիքային հիվանդության պատճառը նրանց տրված սննդամթերքն է. ԱՆ

Գորիսում աշակերտների մոտ սկսված աղիքային հիվանդության պատճառը նրանց տրված սննդամթերքն է. ԱՆ

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ "աղիքային վարակ" նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:

27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:

Այսպիսով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:

Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:

Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար, նոր հիվանդներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ