24  02  2015

Մատչելի դեղեր` սպառողին

Մատչելի դեղեր` սպառողին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փետրվարի 23-ին հանդիպել է դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին: Արմեն Մուրադյանը նշել է, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են: Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկել է ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված, ինչպես նաև չներառված թանկարժեք դեղերի գների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա դեղագործական ընկերությունների համար հայաստանյան շուկան ևս հետաքրքրություն ներկայացնի:

«Անվտանգ և որակյալ դեղերը մեր բնակչության համար պետք է լինեն նաև մատչելի: Պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,— ընդգծել է առողջապահության նախարարը: Հաշվի առնելով, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է, Արմեն Մուրադյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ