29  12  2016

Մի շարք դեղերի գրանցում անվավեր է ճանաչվել

Մի շարք դեղերի գրանցում անվավեր է ճանաչվել

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Պֆայզեր ՀՍՓ Քորպորեյշն  ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

  1. Սուլպերազոն, ցեֆոպերազոն, սուլբակտամ, դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ+1000մգ; (1) ապակե սրվակ 2000մգ»,
  2. «Զետամաքս Ռետարդ, ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ), դեղափոշի երկարատև ձերբազատմամբ, ներքին ընդունման դեղակախույթի, 2000մգ, պլաստիկե սրվակ (1)»:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Տակեդա Ավստրիա ԳմբՀ ընկերության հայաստանյան ներկայացուցչության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

  1. «Ալվեսկո, ցիկլեսոնիդ, ցողացիր շնչառման, դեղաչափավորված, 80մկգ/դեղաչափ, 5մլ (60 դեղաչափ) ալյումինե տարա, 8մլ (120 դեղաչափ) ալյումինե տարա»,
  2. «Ալվեսկո, ցիկլեսոնիդ, ցողացիր շնչառման, դեղաչափավորված,  160մկգ/դեղաչափ, 5մլ (60 դեղաչափ) ալյումինե տարա, 8մլ (120 դեղաչափ) ալյումինե տարա»,
  3. «Դաքսաս, ռոֆլումիլաստ,  դեղահատեր թաղանթապատ, 0,5մգ, բլիստերում (10/1x10/, 30/3x10/, 90/9x10/)»:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Ֆ.Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Քսելոդա, կապեցիտաբին, դեղահատեր թաղանթապատ,  500մգ,  բլիստերում (120/12x10/)»  դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Ի դեպ, նույն արտադրողի «Քսելոդա 500մգ» դեղը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և առկա է դեղատներում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ