27  12  2016

Ի՞նչ անել, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա



Պետությունն ապահովում է առողջության առաջնային պահպանման ծառայությունները հասարակության բոլոր խմբդրի համար: Այս նպատակին ամեն տարի տրամադրվում է 11 մլրդից ավելի դրամ: Սա ուղղված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը, հիվանդանոցային բեռի թեթևացմանը:

Հայաստանում կա 504 ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ: Սակայն, ինչպես պարզել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված համատեղ հետազոտությունը, բնակչության ընդամենը 20 տոկոսն է դիմում պոլիկլինիկաներ՝ երեխաներն ու տարեցները: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 17 տոկոսն է օգտվեում իր իրավունքից:

Հետազոտության հեղինկները կարևոր են համարում առողջապահական իրավունքների իրազեկումը և առողջպահության հաշտարարի ինստիտուտի ներդրումը:

Yerevan.Today-ը թեմային անդրադարձել է հատուկ նախագծով: Այժմ ներկայացնում ենք հետազոտության հեղինակների պատրաստած հոլովակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ