17 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422762-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2221 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3015864 է: 

Փաստացի այս պահին բուժվում է 2012 պացիենտ, ավելացել է 1-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410 448  անձ` վերջին մեկ օրում 14 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 10 337 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ