03  06  2019

10 կամ 15 հազար դրամ գյուղացուն զիջելն օժանդակություն չէ․ պատգամավոր



Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։ Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ելույթում հղում արեց Լուսինե Բադալյանին, որ պետք է ավելի խորքային հարցեր քննարկել։ «Տարվա ընթացքում ենթադրենք 10 կամ 15 հազար դրամ հնարավոր վտանգների առկայության դեպքում մարդկանց հողի հարկի զիջելը դեռևս օժանդակություն չէ տնտեսություններին։ Գյուղապահովագրության մասին արդեն կառավարությունը քննարկում է․ սա ձեր ասածի ավելի ինստիտուցիոնալ լուծում է։ Մենք ոչ թե 10-15 հազար դրամ զիջում ենք հարկը, այլ ապահովագրում ենք բերքը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ