01  08  2018

Գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից

Գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից

Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։ Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին և նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ