28 07 2018

Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68%-ով

Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68%-ով

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով,  մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։

Հարկ  է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է շուրջ  50 258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ շուրջ 76.5%-ով։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 104 318 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ