01  05  2018

Ի՞նչ փուլում է գյուղապահովագրության համակարգը



ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը վստահ է, որ ապահովագրական համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի փոքր և միջին տնտեսություններն ավելացնեն իրենց ներդրումները և ավելի պաշտպանված զգան:

Նրա տեղեկացմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ փորձնական ծրագրի իրականացման մարզը և ապահովագրվող մշակաբույսերը որոշելու նպատակով տվյալների հավաքագրում, Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում և «Նարմա» բյուրոյի հիմնում, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և վնասի գնահատման ինստիտուտի համակարգումը: «Այս երեք ուղղություններով էլ աշխատանքներն իրականացվում են, ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք կունենանք պիլոտային նախնական ծրագիրը»,- նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ունենալ առաջին պոլիսները, այդ նպատակով Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից ընտրվել են հատուկ խորհրդատուներ, որոնք ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ զբաղվում են տվյալների հավաքագրմամբ:

Մանրամասն՝ նախարարության տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ