22  02  2018

300 մլն դրամ՝ գյուղացուն պարարտանյութով ապահովելու համար

300 մլն դրամ՝ գյուղացուն պարարտանյութով ապահովելու համար

Հայաստանի գյուղատնտեսները հերթական անգամ կօգտվեն կառավարության սուբսիդիայից: Գործադիրը հերթական նիստում հավանություն տվեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշմանը:

Սուբսիդիայի շրջանակներում 285 մլն դրամ է տրամադրվում «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությանը՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապե­տու­թյունում կազմակերպելու նպատակով.

Ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվում է գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ ներմուծված ֆոսֆորական և կալիումա­կան պարարտանյութերի բեռնման և համայնք­ներ բեռնափոխադրման աշխա­տանք­ները կազմակերպելու նպատակով:

Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութեր, որոնք էլ կներկրվեն:

Համայնքներում սուբսիդիայի չափը 1 պարկի համար կազմում է. 7000 դրամ:

Այս ծրագիրը գործում է 2012 թվականից սկսած:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ