11  01  2018

Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա. Ռոբերտ Մակարյան



Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: Այս մասին կառավարության՝ հունվարի 11-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարի խոսքով, վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի, խաղողի կամ լոլիկի ինքնարժեքի թանկացման ընդամենը 2 դրամով: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկ կներկայացվի կառավարություն: Ինչպես նաև համալիր ծրագիր կներկայացվի տեղական արտադրության խթանման և ներմուծմամբ փոխարինման մասով: Ըստ Մակարյանի, եղել են ապրանքներ, որ թանկացել են, կան նաև էժանացած բազմաթիվ ապրանքներ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ