10  11  2017

Ռոստովում 21 տոննա հայկական արտադրության լոլիկ է ոչնչացվել

Ռոստովում 21 տոննա հայկական արտադրության լոլիկ է ոչնչացվել

ՌԴ Ռոստովում 21 տոննա հայկական արտադրության լոլիկի ոչնչացման մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է rostovgazeta.ru-ն: «Ռոսսելխոսնադզոր»-ի տվյալներով` ստուգումների ժամանակ գյուղմթերքում հայտնաբերվել է վնասատու հարավամերիկյան ցեց:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղյակ չէ՝ հայկական արտադրության ոչնչացված լոլիկի ինչ բեռի մասին է խոսքը, ով է արտահանել այն, ինչի համար գրություն է ուղարկել ռուս գործընկերներին՝ Россельхознадзор-ի Ռոստովի մասնաճյուղ՝ խնդրելով պարզաբանել, թե խոսքը հայկական ինչ բեռի մասին է, որը, ըստ ռուսական լրատվամիջոցների, ոչնչացվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ