14  10  2017

Գյուղոլորտի 110 կազմակերպություն՝ մեկ հարկի տակ. լուսանկարներ

Գյուղոլորտի 110 կազմակերպություն՝ մեկ հարկի տակ. լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի և դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին: Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում Նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ