12  10  2017

Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանից Լոլիկի ներկրման վերահսկողությունը

Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանից Լոլիկի ներկրման վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ արգելված արտադրանքի մատակարարման փորձերը շատացել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռոսսելխոզնադզորը բուսական ծագման արտադրանքի ներկրման վերլուծություն է արել ու պարզել, որ ՌԴ արտահանման նպատակով Հայաստան, Ադրբեջան և Բելառուս արգելված արտադրանքի ներմուծման փորձերի կտրուկ աճ է գրանցվել, այդտեղից հետագայում մթերքը՝ որպես այդ երկրների տեղական արտադրանք, Ռուսաստան արտահանելու նպատակով։

Նշենք, որ հատկապես նախորդ տարի աղմուկ հանեց թուրքական լոլիկը Հայաստանի տարածքով Ռուսաստան հասցնելու թեման, որին մենք անդրադարձել ենք: Մանրամասն՝ «Հայաստանից արտահանված թուրքական ապրանքների «առեղծվածը»» հրապարակման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ