11  10  2017

Մենք պոպուլիզմի ժամանակ չունեինք, ընկել էինք գործ անելով. Գյուղնախարարն ամփոփեց տարին



Հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելու 2017թ. առաջին 9 ամիսներին ոլորտում իրականացված աշխատանքները:

Ներկայացնում ենք նախարարի հաշվետվությունից որոշ մտքեր.

Խնդիրները լուծելով կստեղծենք հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ապահովեն իրենց բարեկեցիկ կենցաղ: Մենք այսօր կառուցում ենք համակարգ, որը թույլ կտա դա ուենալ:

Մենք չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, մենք ունենք ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն:

Բնակլիմայական աղետներից ապահովագրված չենք, բնակլիմայական աղետների վնասների փոխհատուցումը ապահոված չէ:

Մենք ունենք շատ թույլ կրթական և խորհրդատվական համակարգեր:

Մեր գյուղատնտեսությունն ավանդական է, այնինչ աշխարհում կան շատ բարձրարժեք մշակաբույսեր և ինտենսիվ գյուղատընտեսություն, որը թույլ է տալիս բարձր եկամտաբերություն ունենալ:

Ունենք խնդիր իրացման գների և գյուղացիների վճարումների վերաբերյալ, որը դարձնում է գյուղատնտեսությունը ոչ եկամտաբեր:

Չունենք ճիշտ գնահատական գյուղատնտեսական հողերի օգտագործման ուղղությամբ:

Երեք տարի հետո ապահովագրական համակարգն ամբողջությամբ կներդրվի գյուղատնտեսության ոլորտում:

Համայնքային անասնաբույժերի ինստիտուտի ներդրումը թույլ կտա ունենալ առողջ և ապահով անասնապահություն:

Մենք ուզում ենք ստեղծել անասնաբույժների համակարգը և այդ ուղղությամբ կրթությունը վերականգնել:

Նախաձեռնել ենք անասնագլխաքանակի համարակալման ծրագիր:

Վերակազմակերպել ենք խորհրդատվական ծառայությունը, հիմա մրցութային փուլում ենք, որ գտնենք լավ մասնագետներ:

Դեմ եմ այսօր մսի գնի թանկացումը ստեղծել պանիկա՝ վա՜յ մսի գինը թանկացավ, ի՞նչ ենք անելու: Ոչ մի բան էլ չենք անելու, պրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում է, շուկան է ամեն ինչ կարգավորում: Թանկացումը կբերի ներդրումների, և ամեն բան կկարգավորվի:

Ես խոսել եմ գյուղացիների հետ, և գյուղացիներն այսօր կովի, ոչխարի գինը չեն թանկացրել, չնայած կա կերի թանկացում: Չեն թանկացրել, որովհետև խնդիր ունեն իրացման, ֆինանսական հարցեր լուծելու:

Խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է, ինչը բերել է թանկացման, գառի միսը կրկնակի արտահանվել է, ինչը բերել է թանկացման: Կովի միսը քիչ է թանկացել 100-200 դրամ, ինչը թանկացում չէ: Խոտի գինը թանկացել է, այո:

Մեր ծրագրերը կառուցել ենք այնպես, որ ոչ մի պարտք չունենք:

Անասնապահությամբ զբաղվողները գիտեն՝ ինչը մորթեն, ինչքան մորթեն:

Մենք պոպուլիզմի ժամանակ չունեինք, ընկել էինք գործ անելով:

Ամեն թանկացման մեջ պետք չէ վատ բան ման գալ: Եթե թանկացավ, ուրեմն սպառողն էլ հնարավորություն կուեննա դա գնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ