28  09  2017

Ինչպե՞ս համատեղել գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը



Վայոց ձորի Գնդեվազ համայնքում «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ 4 տարի առաջ ստեղծված էլեկտրական չորանոցը, որը հաջողությամբ աշխատում է՝ ապահովելով մի քանի սեզոնային աշխատատեղ, ընդլայնվել է՝ ներդնելով առավել ապահով և էներգախնայող չորացման տարբերակ։ Փոքր բիզնեսի զարգացմանն աջակցել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ Ամերիկյան Ռեսորս Կապիտալ Ֆոնդս (RCF) ընկերությունը՝ չորանոցի արևային սեկտորի գործարկման համար տրամադրելով 18 000 դոլար։

Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքերով,  ներկայում չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական և արևային, ընդ որում միայն արևային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ  միրգ, բանջարեղեն, կանաչեղեն և խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների ։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանի խոսքով, նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է  տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր և էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ