08  09  2017

2017-ին մինչև 140 հազար տոննա խաղող կմթերվի. գյուղփոխնախարար

2017-ին մինչև 140 հազար տոննա խաղող կմթերվի. գյուղփոխնախարար

2017-ի սկզբից Հայաստանը 78 հազար տոննա միրգ ու բանջարեղեն է արտահանել։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց   գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Արտահանումների 74 տոկոսն ուղղվել է ՌԴ, մյուս մաս՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, արաբական երկրներ։

2017-ին մինչև 140 հազար տոննա, ինչը 31 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Մթերումն արդեն սկսվել է։ Ռոբերտ Մակարյանի խոսքով, 2015-ին ռուսական շուկայում բարդությունների պատճառով հայկական կոնյակի արտահանումը նվազել էր 40 տոկոսով, բայց 2016-ին 43 տոկոսով ավելացել է։ Ձեռնարկությունները պատրաստ են մեծածավալ ընդունումների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ