31  08  2017

Կառավարությունն էժան վարկեր կտա՝ կարկտապաշտպան ցանցեր տեղադրելու համար



Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրին:

Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտան­գավոր երևույթները (երաշտ, խորշակ, կարկտահարություն, ցրտահարություն), որոնց հաճախականությունը և տևողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի: Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղե­ղում­ներից, գարնանային ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ դրամ: Ընդ որում, վնասի մեծ մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, հնարավոր է գարնանը և ամռանն աճի ամպրոպների և կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականությունը:

Աշխարհի տարբեր երկրներում կիրառվում են կարկուտի դեմ ակտիվ ներգործության տարբեր եղանակներ, մասնավորապես այդ երևույթի դեմ պայքարի համար կիրառվում են հրետանային, գազագեներատորային, հրթիռային, ինքնաթիռային, գեներատորային, էլեկտրաֆիզիկական մեթոդները: Կարկուտի դեմ ակտիվ ներգործության մեթոդների հետ մեկտեղ գյուղատնտեսական մշակա­բույսերը կարկուտից պաշտպանում են նաև պոլիմերային հիմք ունեցող ցանցերով, որը համարվում է հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակ և կիրառվում է բազմաթիվ երկրներում:

Նման ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրի մշակ­ման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսու­թյան` բնակլիմայական աղետների մասնավորապես` կարկտահարության նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման առաջնահերթությամբ:

Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է ռազմա­վարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը:

Հետևապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես՝ ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակա­կարկտային ներգործու­թյան արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպա­նության նոր միջոցներ: Այս առումով կարևորվում կիրառվող հակակակարկտային ակտիվ ներգործության մեթոդների հետ հակակարկտային ցանցերի կիրառումը, որի համար պայհանջվում է դրանց օգտագործման մատչելի մեխանիզմների մշակում և ներդրում:

Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսա­կան և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդի­սանում է բարձր ռիսկային: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրու­թյունը կազմակերպվում է ընդարձակ տա­րածքների վրա, բազմաբնույթ ուղղու­թյուններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պա­հան-ջում բնակլիմայական աղետների կառավարման համար: Յուրաքանչյուր տարի կար-կուտի պատճառով վնասվում են հանրապետության այգե­տարածքների 10-15 %-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 %:

Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում` տնտեսա-վարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինան­սական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխ­նիկական այլ միջոցառումների իրականացման համար:

2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում հակա­կարկտային ակտիվ ներգործության աշխատանքներն իրականացվել են 2 ռադիտեղորո­շիչ­ով և 435 հակակարկտային կայանքով, իսկ 2016 թվականին` թվով 496 կայանքի միջոցով: Ներկայումս հակակարկտային կա­յանք­ներով պաշտպանված է Հայաստանի Հան-րապետության մշակվող տարածքների շուրջ 8 %-ը: Գյուղատնտեսության ապահո-վագրական համակարգի բացակայության պայման­ներում, կարկտա­հարությունների դեպքում, երաշխավորված բերքի ու տնտեսավարող­ների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը:

Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածք­ներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետու­թյունը կազմում է գրեթե 100 %: Գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի առավելությունների ներկայացմանը, ներդրման խոչընդոտների գնա­հատմանն և դրանց մեղմանն, այդ տեխնոլոգիայի ներդրաման միջոցառումների ձեռնարկմանն է ուղղված տվյալ ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցերի ներդրումն է, արդյունքում՝ պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությունն է, տնտեսավարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացումն է:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ