30  08  2017

Ո՞ր բանկերն են տրամադրում գյուղատնտեսական 3 տոկոսանոց վարկեր

Ո՞ր բանկերն են տրամադրում գյուղատնտեսական 3 տոկոսանոց վարկեր

Գյուղնախարարությունը ներկայացրել է այն բանկերի և բանկային կազմակերպությունների ցանկը, որոնք համաձայնել են մասնակցել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին:

«Օգոստոսի 30-ի դրությամբ, ցանկն այսպիսին է.

 «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և մինչեւ 2017թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխան պայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձեւի:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը  տրամադրվող վարկի առավելագույն գումարը  կկազմի 150.0 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ