03  08  2017

Գյուղնախարարությունը պայքար կմղի ճանճերի, մլակների, մժեղների, տզերի, մոսկիթների դեմ

Գյուղնախարարությունը պայքար կմղի ճանճերի, մլակների, մժեղների, տզերի, մոսկիթների դեմ

 ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի ինն ամսում կհատկացնի 9,029.3 հազար դրամ՝ Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով: Նման որոշում կառավարությունը կայացրեց օգոստոսի 3-ի նիստում:

Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում զբոսաշրջությունն ունի գերակա առաջնահերթություն: Զբոսաշրջության զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակով սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Զբոսաշրջության գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

Առողջարանային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը յուրաքանչյուր տարի հյուրնկալում է մեծ թվով բուժվողների, հանգստացողների և զբոսաշրջիկների: Բուժման ու սպասարկման ծառայությունից հիմնականում գոհ լինելով հանդերձ՝ նրանք դժգոհում են խայթող միջատների առատությունից, որի հետևանքով բնության գրկում բուժման և հանգստի համար կարևոր նշանակություն ունեցող հետիոտնի զբոսանքները դառնում են տհաճ, երբեմն անհնար:

Ջերմուկ քաղաքի 80 հա տարածքում իրականացնել սեզոնային միջոցառումներ` 2 փուլով ուղղված մոծակների, ինչպես նաև ճանճերի, մլակների, մժեղների, տզերի, մոսկիթների և այլ միջատների քանակական բազմազանության նվազեցմանը: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1.         միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման և յուրաքանչյուր փուլի ավարտից հետո արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ մշտադիտարկում` համաճարակաբանական վերլուծություն, տեղանքի ուսումնասիրություն, միջատների կենսագոյատևման տարածքների ճշգրտումներ,

2.         միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար համապատասխան հակամիջատային և հակամակաբուծային «Վալսարեն» (կամ դրան համարժեք) պատրաստուկի ձեռքբերում: Վերջինիս օգտագործման     չափաքանակը 1 հա-ի հաշվով կազմում է 2 լիտր: Խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումները 80 հա տարածքի վրա իրականացնելու համար «Վալսարեն» պատրաստուկի անհրաժեշտ քանակությունը երկու փուլի համար կկազմի 320 լիտր:

3.         Միջատների կենսաբանական զարգացման փուլերում դրանց հասուն և թրթուրային   ձևերի նկատմամբ ցողարկիչ-մեքենայով աէրոզոլ հեղացրման և ցողարկման մեթոդներով տարածքների մշակում, մինչև միջատների  կենսաբանական ակտիվության շրջանի ավարտը:

 

Ակնկալվող արդյունքը

•           մոծակների ակտիվության ժամանակահատվածում համաճարակային և սանիտարական կայուն իրավիճակի ստեղծում,

•           մոծակների բազմացման համար հիմք հանդիսացող բնական և արհեստական կենսամիջավայրերի վերացում, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նաև բնական օջախային հիվանդությունների բռնկման,

•           մոծակների միջոցով կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ և արյունամակաբուծային հիվանդությունների բռնկման, զարգացման և տարածման կանխարգելում,

•           հանգստի գոտում մոծակների քանակական դրսևորմամբ պայմանավորված մարդկանց սեզոնային ալերգիկ դրսևորումների նվազեցում,

•           միջատների կենսաբանական ակտիվության ժամանակահատվածում մարդկանց սննդի անվտանգության ապահովում:

 

Մոծակների և խայթող այլ միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար պահանջվող գումարը կազմում է՝ 9 029 280 դ, որից՝

տրակտորիստի ծառայության վճար (ներառյալ տեխնիկա) – 1 հա 23 000 դ x 160 հա =

= 3 680 000 դ

բանվորի աշխատանքի վճար = 960 000 դ

դիզվառելիքի ձեռքբերում 320 դ/լ x 160 հա (1 հա x 12 լ) = 614 400 դ

թունաքիմիկատի (Վալսարեն) ձեռքբերում (2 լ x 6000 դ x 160 հա=320 լ) = 1 920 000 դ

գործուղման ծախսեր = 350 000 դ

ԱԱՀ 20% = 1 504 880

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ