15  06  2017

Խաղողագործության հիմնադրամին առատորեն կվճարեն, չնայած խաղողի քիչ բերք է սպասվում

Խաղողագործության հիմնադրամին առատորեն կվճարեն, չնայած խաղողի քիչ բերք է սպասվում

Կառավարությունը հոնիսի 15-ի նիստում որոշեց 144 մլն դրամ հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը՝ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցության համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային ծրագրերի միջոցով: Ոլորտի պետական կառավարման գործընթացում, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ծագում են որոշակի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է որոշակի անհետաձգելի ֆինանսական ներդրումներ: Մասնավորապես այդ վերաբերում է կոոպերացիային աջակցությանը, տոնավաճառների և ցուցահնդեսների կազմակերպմանը, հեռանկարային ծրագրերի մշակմանը»:

2017 թվականի համար Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է շուրջ 252 մլն դրամի ծրագիր, որից Հիմնադրամին արդեն հատկացվել է 108 մլն դրամ ։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար Հիմնադրամին պետք է հատկացվի 144,031.1 հազար դրամ։

Հիշեցնենք, որ այս հիմնադրամը ստեղծվել է կառավարության 2016թ. հունիսի 23-ի նիստում՝ ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու համար: Կառավարությունը նպատակ էր դրել բարձրացնել արտադրանքի որակը, ընդլայնել ապրանքի տեսականին, ձևավորել հայկական միասնական բրենդ: Գործունեության ընթացքում ձեռք բերած կոնկրետ  հաջողությունների մասին տեղեկություններ կառավարությունը դեռ չի հայտնել:

Նշենք, որ ըստ գյուղատնտեսների, ցրտահարությունների պատճառով այս տարի սպասվում է խաղողի քիչ բերք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ