13  06  2017

Գյուղացիները դարձյալ փողոց են փակել

Գյուղացիները դարձյալ փողոց են փակել

ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը հունիսի 13-ի վաղ առավոտյան այցելել է Արմավիրի մարզ, որտեղից Արմավիրի մարզպետի հետ այցելելու են գյուղեր՝ ճշտելու եղացած կարկտի վնասի չափը:

Նախարարությունը հայտնում է, որ կարկուտը տեղացել է Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերում:

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը և պահանջում են փոխհատուցել տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հասցրած վնասը: Կարկուտը 80-100 տոկոսով վնասել է Արմավիրի մարզի Շահումյան, Աղավնատուն, Ամբերդ, Արագած և այլ համայնքների բերքը: 

Հիշեցնենք, որ օրերս էլ Արմավիր-Երևան ճանապարհը փակել էին  Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչները, քանի որ մեկ շաբաթ շարունակ ոռոգման ջուր չկար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ