10  01  2017

Բազմաթիվ խնդիրներ՝ գյուղացուն տրամադրվող սուբսիդիայի ծրագրում

Բազմաթիվ խնդիրներ՝ գյուղացուն տրամադրվող սուբսիդիայի ծրագրում

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացրել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին. մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերում» բյուջետային ծրագրի գնահատում:

Այս բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակը հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է: 1800 գյուղացիական տնտեսությունների հետ հարցմամբ փորձ է արվել հասկանալու, թե ծրագիրը որքանով է համապատասխանում պետական քաղաքականությանը և ինչ արդյունքներ է տալիս:

Ծրագիրի ուսումնասիրությունը մի շարք խնդիրներ է վեր հանել, որոնք ունեն կարևոր նշանակություն և ոլորտը կարգավորելու համար առաջնահերթ է այդ խնդիրների լուծումը:

Հետազոտությունն ամբողջությամբ առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ