Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրել են «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին. մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերում» բյուջետային ծրագրի ուսումնասիրություն:
Հողօգտագործողներին աջակցելու նպատակով կառավարությունը սուբսիդավորված գներով տրամադրում է պարարտանյութ և դիզվառելիք: Այս նպատակով պետությունը 2016-ին հատկացրել է 3.1 մլրդ դրամ, ինչը գյուղատնտեսության բյուջեի 23.1 տոկոսն է: Վերջին 3 տարիներին պետական աջակցությունից պարարտանյութի մասով օգտվել է ֆերմերների 65.9 տոկոսը, դիզելային վառելիքի մասով՝ 15.6 տոկոսը:
Այս ծրագրի ուսումնասիրության արդյունքում մի շարք թերություններ են բացահայտվել:
Մասնավորապես՝ չնայած սուբսիդավորմանը, գյուղացիական տնտեսությունների համար պարարտանյութերի գները մատչելի չեն, խնդրահարույց է նաև պարարտանյութերի դիմաց նախապես վճարելու պահանջը: Անհրաժեշտ է ներմուծումը փոխարինել տեղական, առավել մատչելի պարարտանյութով:
Այժմ ներկայացնում ենք հետազոտության հեղինակների պատրաստած հոլովակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը