26  10  2015

Հնդիկ գրողը՝ Հայոց ցեղասպանության մասին



Ծագումով հնդիկ, ամերիկաբնակ Աբի Ալեքսանդրի գրքում հայ աղջկա ու հնդիկ տղայի սիրո պատմությունն է: «Արմինեի սիրո համար»-ը հեղինակի հարգանքի տուրքն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիրքն արդեն թարգմանվել է հայերեն և ռուսերեն: Հոկտեմբերի 26-ին Երևանում հեղինակը նշեց, որ վաղուց էր մտածում գրել Եղեռնի մասին, սակայն չէր ցանկանում պարզապես փաստեր շարադրել: «Ցանկանում էի գրել այնպես, որ Եղեռնը հասկանալի դառնա, մոտենա ընթերցողին՝ առանց չափազանց ակնհայտ լինելու»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ