27  01  2020

62-րդ «Գրեմմի»․ ովքե՞ր հաղթեցին

62-րդ «Գրեմմի»․ ովքե՞ր հաղթեցին

Լոս Անջելեսում տեղի է ունեցել 62-րդ  ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։

«Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը: Բիլլի Այլիշը ևս երեք մրցանակ է շահել՝  «Տարվա ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ»  և լավագույն նոր արտիստ անվանակարգերում։

«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher երգով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է 21 Savage-ի և J. Cole-ի  A Lot-ը:

«Լավագույն սոլո կատարում» է դարձեկ  Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործությունը:

«Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում» անվանակարգերում հաղթել է Գարի Քլարկը՝ This Land  ստեղծագործությամբ։

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage The Elephant-ի Social Cues-ը:

«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում  հաղթել է Ալեխանդրո Սանզի #Eldisco-ն:

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ