18 10 2019

Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում

Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում

Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի երևանյան համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության պատճառով:

Երաժշտի համերգը կայանալու է նոյեմբերի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին նա ժամանելու է իր նվագախմբով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում  հայտարարություն է տարածել համերգային երեկոյի կազմակերպիչ AVM production-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ գնված տոմսերն ուժի մեջ են:

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ