16  04  2019

Գիժ և անսպասելի համերգ. ի՞նչ է սպասվում Արտո Թունջբոյաջյանի համերգին



«Բաց երաժտություն, տեղում ստեղծագործած երաշտություն մի խոսքով գիժ համերգ է սպասվում ապրիլի 19-ին Արամ Խաչարտյան համերգասրահում»,— այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը:

Նա նշեց, որ համերգային ծրագրի մասին կոնկրետ ոչինչ չեն կարող ասել, քոնի որ իր ձևաչափով անկանխատեսելի համերգ է սպասվում. «Այնպիսի անակնկալներ կան, որ մեզ համար էլ են անակնկալ լինելու: Դա նույնն է, որ լոլիկի համը պատմես, առանց ուտելու»,- ասաց Հայրապետյանը:

Համերգային ծրագրում ներառված են «Գրեմմի» մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործությունները:

Թունջբոյաջյանը հայտնեց, որ համերգը երիտասարդ ստեղծագործողների համար լավ օրինակ է. «Անընդհատ հետ ենք գնում, վաղվա համար մի բան չենք առաջարկում: Վաղն ինձ համար շատ կարևոր է: Մենք պետք է ուշադիր լինենք՝ կյանքն ինչպես է առաջ գնում, դրա համար մենք միավորվել ենք»,— ասաց Թունջբոյաջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ