27  03  2019

Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է

Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է

Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Այն այս տարի կնշվի արդեն 58-րդ անգամ:

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ:  Այն  աշխատողների`դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների և թատերական արվեստի հետ առնչություն ունեցող այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասնագիտական տոնն է:  

Թատրոնի օրը արվեստի սիրահարների համար իսկական տոն է. այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ «մշակութային տաճարներում», թատերական փառատոներ, իսկ որոշ թատրոններ էլ օրվա առթիվ փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ:

Մեր երկրում ևս մարտի 27-ը տոնական է:  Թատրոնի գործիչների միությունը ամեն տարի տոնի առթիվ կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ