22 03 2019

Շառլ Ազնավուրը հետմահու մրցանակի է արժանացել

Շառլ Ազնավուրը հետմահու մրցանակի է արժանացել

 «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսիհայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

 Դափնեկիրների հայտարարման արարողությունը  տեղի է ունեցել մարտի 21-ին Կրեմլի պետական պալատում:

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, սակայն նրա արվեստը շարունակում է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- ասել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: 

Համերգի ժամանակ Ազնավուրի «Հավերժական սեր» երգը կատարած  Թամարա Գվերծիթելին էլ ասել է․

«Անհնար է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալով: Նա համաշխարհային երաժշտության գանձարան է: Շնորհակալություն, մաեստրո', Ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրին մեր աշխարհը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ