19  03  2019

Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի: Նախագիծն անցյալ շաբաթ հաստատել է Բուենոս Այրեսի քաղաքապետարանը, հաղորդում է Asbarez.com-ը:

Նախագիծը Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հիմնադրամի հնարավորություն կտա կառուցել թանգարանը, որը  կկրի «Հայոց հիշողության, պատմության և մշակույթի թանգարան» անունը։

Կառուցման համար քաղաքապետարանը հիմնադրամին  30 տարի ժամանակ է տրամադրել, այն կարող է երկարաձգվել:

Թանգարանը նախատեսվում է կառուցել Բուենոս Այրեսի Պալերմո արվարձանում` հայկական համայնքի կենտրոնի մոտ ։ Թանգարանին կից կգործի նաև Հայոց ցեղասպանության գրադարան և արխիվ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ