18 02 2019

Տիգրան Մանսուրյանը՝ «Ասպետի կարգ» շքանշանակիր

Տիգրան Մանսուրյանը՝ «Ասպետի կարգ» շքանշանակիր

Արամ Ա. կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին։

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներն ու օտարները փոխանցեցին հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին:

Նա ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանն իր կյանքի այս փուլում ևս ձգտում է անդադրում ստեղծագործելու՝ հարստացնելով իր երաժշտական ժառանգությունը։

Ավարտին, Վեհափառ Հայրապետն իր աղոթքն է բարձրացրել առ Աստված ու քաջառողջություն ու նորանոր հաջողություններ մաղթել Տիգրան Մանսուրյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ