05  05  2015

«Մամուլյանի նշանը» գիրքը ներկայացվեց ընթերցասերների դատին



Հայ կինոյի երախտավոր, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կյանքն ու ստեղծագործություններն ամփոփող «Մամուլյանի նշանը» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է: Գիրքը ռուսերեն է, սակայն հեղինակը՝ Սվետլանա Գուլյանովան, ցանկանում է, որ այն նաև հայերեն թարգմանվի: Գրքի խմբագիր, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց, որ կինոաշխարհի մեծերից մեկի գործունեությունը մինչ օրս արժանի ուշադրության չի արժանացել: «Ես պարզապես սիրում էի Մամուլյանին ու գրում նրա մասին: Ուրախ եմ, որ Մամուլյանը հայ իրականություն մտավ: Ինքնագովություն չթվա, սակայն կարծում եմ՝ դրանում ինչ-որ դեր խաղացի նաև ես»,- ասում է գրքի հեղինակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ