10  01  2019

Վերջին 3 տարում 225 գրադարան է փակվել

Վերջին 3 տարում 225 գրադարան է փակվել

Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը և այն համադրելով ՀՀ մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։ 

Ընդ որում հաշվարկվում ներառվել են համայնքապետարաններին, գյուղապետարաններին, մշակութային այլ հաստատություններին կից գործող գրադարանները, որոնք չունեն պատրաստված գրադարանային մասնագետ, հասանելիություն և որպես կանոն չեն իրականացնում գրադարանի պարտադիր գործառույթները։ Փակված կամ լուծարված գրադարանների ֆոնդերը գրեթե բոլոր դեպքերում փոխանցվել է մերձակա դպրոցին կամ համայնքապետարաններին։ Որոշ դեպքերում գրքային ֆոնդը տեղափոխվել է գրադարանավարի տուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ