07  01  2019

«Ոսկե գլոբուս-2019»-ի հաղթողները

«Ոսկե գլոբուս-2019»-ի հաղթողները

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ, գրում է USA Today-ը։

«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:

Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:

Լավագույնդրամատիկդերասանուհիէ ճանաչվելԳլենՔլոուզըԿինը» ֆիլմ):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:

«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:

«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Կրիստիան Բեյլը, որը «Փոխնախագահ» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ