30  11  2018

Անժամկետ գործադուլ՝ Համազգային թատրոնում

Անժամկետ գործադուլ՝ Համազգային թատրոնում

Շուրջ մեկ ամիս է՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է. դերասանական կազմի մեծ մասը պահանջում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

Նոյեմբերի 28-ի վերջինս ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նոյեմբերի 30-ին տնօրեն Վիգեն Չալդրանյանի նոր հրաման է ստորագրել՝ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելով բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին:

Թատրոնի դերասանները հայտարարել են՝ դեմ են նաև նոր գեղարվեստական ղեկավարին ու պատրաստվում են դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ սկսել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ