04  11  2018

Այվազովսկու կտավը՝ Christie's-ի գլխավոր լոտերից մեկը

Այվազովսկու կտավը՝ Christie's-ի գլխավոր լոտերից մեկը

Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը կդառնա Լոնդոնի Christie's աճուրդի տանը  նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:

Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 ԱՄՆ դոլար): 1873 ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել: Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի նկարի վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ