13 10 2018

Աշխարհի լավագույն թանգարանները

Աշխարհի լավագույն թանգարանները

Զբոսաշրջիկների մեծ մասը կարծում է, որ աշխարհի լավագույն թանգարանը Փարիզի Օրսե թանգարանն է։ Այս մասին վկայում են TripAdvisor զբոսաշրջային կայքում հրապարակված տվյալները:

Երկրորդ լավագույն թանգարան է ճանաչվել Նյու Յորքում գտնվող 9/11 թանգարանը։ Այն նվիրված է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Լավագույն եռյակը եզրափակում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:  

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Մադրիդի Պրադոն, Աթենքի Ակրոպոլիսը, փարիզյան Լուվրը, Երկրորդ աշխարհամարտի ազգային թանգարանն ամերիկյան Նոր Օրլեանում, Մեխիկոյի Մարդաբանության ազգային թանգարանը և Վիետնամում պատերազմի զոհերին նվիրված թանգարանը:

Ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ