11  10  2018

Ֆրանկոֆոնիայի համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին

Ֆրանկոֆոնիայի համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30- ին կանցկացվի գալա համերգ,  որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու  աշխարհահռչակ շանսոնյե  Շառլ Ազնավուրին:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռակ երգիչներ Անժելիկա Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը: Համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ Ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:

Ելույթ կունենա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Կհնչեն՝ հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը, «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ